00:59 14 օգոստոսի, 2020Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական «Լայպցիգը» ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն: 71-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրեց «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը: 88-րդ րոպեին «Լայպցիգի» ամերիկացի կիսապաշտպան Թայլեր Ադամսը խփեց իր թիմի հաղթական գոլն ու դուրս բերեց «Լայպցիգին» կիսաեզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լայպցիգի» մրցակիցը կլինի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ
«Լայպցիգ» - «Աթլետիկո»՝ 2:1 (տեսանյութ)
Դանիել Օլմո, 50, Թայլեր Ադամս, 88 - Ժոաու Ֆելիշ, 71 (11մ)
FULL TIME
— MailOnline Sport (@MailSport) August 13, 2020
RB Leipzig 2-1 Atletico Madridhttps://t.co/P4efLT5tUM #UCL pic.twitter.com/Yd5ZsYVjlo
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.