ՀՖՖ գործկոմի անդամ. Բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս

15:29   13 օգոստոսի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը հրաժարական է տվել: Նա իր որոշումը բացատրել է պայմանավորված խաղերի սկանդալով:

«Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն,

Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Հակոբյանը:

Գյումրիի «Շիրակը» ողջունել է Տիգրան Հակոբյանի քայլը.

«Ողջունում ենք Տիգրան Հակոբյանի քայլը՝ ուղղված հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղերի բացահայտմանը և հնարավոր բացասական հետևանքների վերացմանը։ Համոզված ենք, որ հայկական ֆուտբոլում ի հայտ եկած «ղումարը» կարիք ունի խորը և համապարփակ վերլուծության։ Եվ արդեն օրվա մարտահրավեր է դարձել առողջացան ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և որոշումների կայացման հարցը»,- նշված է «Շիրակի» մամուլի ծառայության հայտարարությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։