Գասպերինի. Կնախընտրեի, որ ավելի շուտ գոլ բաց թողնեինք ՊՍԺ-ից

16:44   13 օգոստոսի, 2020

Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան-Պյերո Գասպերինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած ցավալի պարտությունը 1:2 հաշվով:

«Ամենամեծ ափսոսանքն այն է, որ մենք շատ մոտ էինք հաջողությանը և կարծեցինք, որ կարող ենք հասնել այդ տպավորիչ արդյունքին: Մեծ բավարարություն ունեմ Չեմպիոնների լիգայում մեր անցկացրած խաղերից: Միայն կարող եմ տղաներին շնորհակալություն հայտնել կատարած լավ աշխատանքի համար:

Կարող էինք ավելի շուտ գոլ բաց թողնել ՊՍԺ-ից և, հնարավոր է, որ այդպես ավելի լավ կլիներ, քանի որ գոլ ընդունեցինք ավելացված ժամանակում: Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ մինչև 90-րդ րոպեն «Ատալանտան» հաղթում էր նվազագույն հաշվով, բայց վերջնամասում ֆրանսիական ակումբը խփեց 2 գոլ և դուրս եկավ հաջորդ փուլ:

ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։