Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակից հետո հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է իր թիմակից Մաքսիմ Շուպո-Մոտինգին:
Լիսաբոնում կայացած խաղում կամերունցի հարձակվողը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում խփել էր ՊՍԺ-ի հաղթական գոլը:
Հիշեցնենք, որ մինչև 90-րդ րոպեն «Ատալանտան» հաղթում էր նվազագույն հաշվով, բայց վերջնամասում ֆրանսիական ակումբը խփեց 2 գոլ և դուրս եկավ հաջորդ փուլ: ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։
On aurait aussi pu le décerner à pic.twitter.com/xgI96XH6WD
— Paris Saint-Germain (@PSG_inside) August 12, 2020
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։