ՊՍԺ-ի հաղթական հանդերձարանն ու երկրպագուների ցնծությունը (տեսանյութ)

12:51   13 օգոստոսի, 2020

RMC Sport պորտալը տեսանյութ է ներկայացրել ֆրանսիական ՊՍԺ-ի հանդերձարանից: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոնը Լիսաբոնում 2։1 հաշվով կամային հաղթանակ էր տարել իտալական «Ատալանտայի» նկատմամբ:

ՊՍԺ-ի երկրպագուներն իրենց հերթին հաղթանակը տոնել են Փարիզի Ելիսեյան դաշտերում:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։