Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել նոր թիմում (ֆոտո)

11:05   13 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայի երկրորդ տուրում «Օլիմպ-Դոլգոպրուդնին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է Իրկուտսկի «Զենիթին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին՝ նորամուտը նշելով նոր թիմում:

Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողն օրեր առաջ էր հեռացել Կրասնոյարսկի «Ենիսեյից», որի կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։