«Լայպցիգ» - «Աթլետիկո». Բուքմեյքերների կարծիքը

09:44   13 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ:

Լիսաբոնում կայանալիք խաղում բուքմեյքերական գրասենյակները իսպանական ակումբի հաղթանակը գնահատում են 2.25 գործակցով, գերմանական թիմինը՝ 3.40, իսկ ոչ ոքին՝ 3.20:

Օգոստոսի 13-ին անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է ֆրանսիական ՊՍԺ-ն, որն օգոստոսի 12-ին 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել իտալական «Ատալանտայի» նկատմամբ:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։