Արման Ծառուկյան․ Տեսականորեն, ես ամենաանհարմար մրցակիցն եմ Նուրմագոմեդովի համար

22:45   12 օգոստոսի, 2020

Խառը մենամարտերի UFC-ում հանդես եկող թեթեւքաշային ռուսաստանցի Արման Ծառուկյանը գնահատել է իր հնարավորությունները նույն քաշային կարգի UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հնարավոր մենամարտում։

«Տեսականորեն, ես ամենաանհարմար մրցակիցն եմ Նուրմագոմեդովի համար, քանի որ ես կարողանում եմ լավ ըմբշամարտել, հիմա հավաքում եմ գերազանց մարզավիճակ՝ աշխատելով հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային կարգի վարպետների հետ։

Արդեն 1,5 տարի UFC-ում եմ եւ տեսնում եմ, որ իմ ըմբշամարտը հիմա բարձր մակարդակի վրա է։ Կանգնած դիրքում էլ առաջադիմում եմ։ Իմ մենամարտերն ամեն ինչ ցույց կտան»,- 23-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Հուլիսին Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում տեղի ունեցած UFC Fight Night-ում Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ էր տարել 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսի նկատմամբ։ Կրասնոդարցի (ծնվել է Ախալքալաքում) մարզիկն առավելության էր հասել մրցավարների միաձայն որոշմամբ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։