ՉԼ․ «Ատալանտա» - ՊՍԺ․ Մեկնարկային կազմերը

22:01   12 օգոստոսի, 2020

Պորտուգալիայում մեկնարկում է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը։ Զույգերի հաղթողը հայտնի կդառնա մեկ խաղում։

Առաջինը կմրցեն իտալական «Ատալանտան» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Վնասվածքից ապաքինված ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան թիմի պահեստայինների թվում է։

«Ատալանտա»  Սպորտիելո, Տոլոյ, Կալդարա, Գիմշիտի, Հատեբուր, Դե Ռոն, Ֆրոյլեր, Գոզենս, Գոմես, Պաշալիչ, Սապատա։

ՊՍԺ․ Նավաս, Կերեր, Սիլվա, Կիմպեմբե, Բերնատ, Գույե, Մարկինյոս, Էրերա, Սարաբիա, Իկարդի, Նեյմար։

«Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա Լիսաբոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։