«Ռոման» ցանկանում է 50 միլիոն եվրո ստանալ Կլույվերտի և Ունդերի վաճառքից

21:20   11 օգոստոսի, 2020

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպաններ Ջաստին Կլույվերտին և Չենգիզ Ունդերին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

21-ամյա Կլույվերտի տեղափոխությամբ հետաքրքրված են անգլիական Պրեմյեր լիգան ներկայացնող մի քանի թիմեր, որոնք պատրաստ են 20 միլիոն եվրո վճարել հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:

23-ամյա Ունդերի տեղափոխության շուրջ բանակցություններ վարում է իտալական «Նապոլին», որը պատրաստ է թուրք ֆուտբոլիստի դիմաց վճարել 30 միլիոն եվրո:

Ավելի վաղ «Ռոման» պաշտոնապես հաստատել էր 600 միլիոն եվրոյի դիմաց ակումբի վաճառքն ամերիկյան Friedkin Group ընկերությանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։