«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վարձակալել Դեմբելեին

22:06   11 օգոստոսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

ESPN-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբը Ջեյդոն Սանչոյի տեղափոխության շուրջ «Բորուսիայի» հետ համաձայնության չգալուց հետո կփորձի պայմանագիր կնքել 23-ամյա Դեմբելեի հետ:

Նշվում է, որ Դեմբելեն կարող է 1 տարի վարձակալությամբ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում», այնուհետև անգլիական ակումբը ձեռք բերի նրա տրանսֆերային իրավունքը:

Ուսման Դեմբելեն վնասվածքների պատճառով բաց է թողել 2019/20 մրցաշրջանի մեծ մասը: Իսպանիայի ավարտված առաջնությունում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է միայն 5 հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։