Ռոնալդուն ցուցադրել է որովայնի մկանները (ֆոտո)

13:46   11 օգոստոսի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձակուրդն անցկացնում է ծովափում: 35-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է նրա հրաշալի կազմվածքը:

Այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճաճ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չէր կարողացել հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը: Վերջերս Ռոնալդուն երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստ ավարտվող մրցաշրջանում, որտեղ նա իտալական ակումբի կազմում 37 գոլի հեղինակ էր դարձել բոլոր մրցաշարերում:

View this post on Instagram

On board

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։