«Կոպենհագենի» դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (ֆոտո)

12:15   11 օգոստոսի, 2020

Դանիական «Կոպենհագենի» դարպասապահ Կարլ-Յուհան Յունսոնը տպավորիչ ցուցանիշ է գրանցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի խաղում:

Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված խաղում շվեդ դարպասապահը դարձել է 13 սեյվի հեղինակ: 2016/17թթ. մրցաշրջանից հետո դա լավագույն ցուցանիշն է եվրագավաթներում, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում հաղթել էր նվազագույն հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ իսպանական «Սեւիլիայի» դիմակայության հաղթողի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։