00:32 10 օգոստոսի, 2020Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի հանդիպման 90-րդ րոպեին «Սոչիի» օգտին «Սպարտակի» դարպասին նշանակած 11 մետրանոցի պատճառով մոսկովյան ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը սպառնացել է թիմը հանել առաջնությունից։ Այդ 11 մետրանոցի շնորհիվ «Սոչին» հավասարեցրեց հաշիվը՝ խուսափելով պարտությունից (2։2)։
Առաջին գոլը «Սպարտակը» եւս բաց էր թողել 11 մետրանոցից։ Հանդիպման մրցավարն էր Վասիլի Կազարցեւը։
«Ինձ աջակցել պետք չէ։ Ես վաղը կհայտարարեմ, որ հրաժարվում ենք առաջնությունից։ Թող խաղան առանց «Սպարտակի»։ Այո, հենց այդպես էլ կարող եք գրել»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է Sport-express-ը։
Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական դեպարտամենտի ղեկավար Վիկտոր Կաշաին հայտարարել է, որ «Սպարտակի» դարպասին նշանակած երկրորդ 11 մետրանոցի դրվագում մրցավարը սխալվել է, խախտում չի եղել։
Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր
«Սպարտակ» - «Սոչի»՝ 2։2
Ալեքսանդր Սոբոլեւ, 8, Ջորդան Լարսոն, 10 - Դմիտրի Պոլոզ, 15, 11մ, Կրիստիան Նոբոա, 90, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.