21:35 9 օգոստոսի, 2020Հայաստանի գավաթակիր եւ փոխչեմպիոն Երեւանի «Նոան» առաջին անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» հետ դիմակայությունում «Նոան» հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2։1։
60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց չեմպիոնների 26-ամյա հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման։
90-րդ րոպեին «Նոան» վերականգնեց հավասարությունը։ Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած 21-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Լավրիշեւը։
Լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիմայի խախտումից հետո 11 մետրանոց նշանակվեց «Արարատ-Արմենիայի» դարպասին։ «Նոայի» հաղթական գոլը խփեց 33-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն։
Հայաստանի Սուպերգավաթ
«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 1։1)
Դմիտրի Լավրիշեւ, 90, Դենիս Դեդեչկո, 99 - Մաիլսոն Լիմա, 60
Հեռացում՝ Դավիդ Ումանես («Արարատ-Արմենիա»), 116, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.