Վիլիանը հրաժեշտ է տվել «Չելսիին»․ Եկել է առաջ շարժվելու ժամանակը

21:04   9 օգոստոսի, 2020

Բրազիլացի հարձակվող Վիլիանը հրաժեշտ է տվել Լոնդոնի «Չելսիին»։

«Հրաշալի 7 տարի։ Երբ 2013թ․ օգոստոսին առաջարկ ստացա «Չելսիից», վստահ էի, որ հենց այս ակումբում պետք է խաղամ։ Հիմա վստահ եմ, որ դա ճիշտ որոշում էր։ Այնքան շատ երջանիկ պահեր են եղել, տիտղոսներ, նաեւ տխուր դրվագներ, բայց ձանձրալի չի եղել։ Հենց այս թիմում ես դարձա ավելի լավ մարդ։

Եկել է առաջ շարժվելու ժամանակը։ Կկարոտեմ թիմակիցներիս, ակումբի աշխատակիցներին եւ երկրպագուներին։ Հեռանում եմ գլուխս բարձր պահած, քանի որ այստեղ հաղթել եմ եւ միշտ աշխատել  100 տոկոս նվիրվածությամբ»,- Ինստագրամում գրել է 32-ամյա Վիլիանը, որի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվել է։

Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։