34 տարեկանում մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանը

17:34   9 օգոստոսի, 2020

34 տարեկանում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը, հաղորդում է Երեւանի «Արարատի» մամուլի ծառայությունը։                                                                         

«Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին:

Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում:

Ղազախական մամուլը գրում է, որ Լեւոն Ղասաբօղլյանը ապաքինվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։