ՉԼ․ «Բարսելոնան» ու «Բավարիան» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

00:59   9 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց իտալական «Նապոլիին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։ Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Հյուրերից առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը կրճատեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։

Թիմերի առաջին հանդիպումն Իտալիայում ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» կխաղա «Բավարիայի» հետ։

Գերմանիայի չեմպիոնները տանը մրցեցին Լոնդոնի «Չելսիի» հետ։ Մյունխենյան թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն գրավեցին անգլիական թիմի դարպասը։ Լեւանդովսկին դարձավ դուբլի հեղինա։ «Չելսիից» միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Լոնդոնում «Բավարիան» «Չելսիին» հաղթել էր 3։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» - «Նապոլի»՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Կլեման Լանգլե, 10, Լիոնել Մեսի, 23, Լուիս Սուարես, 45+1 - Լորենցո Ինսինյե, 45+5

«Բավարիա» - «Չելսի»՝ 4։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։0)

Ռոբերտ Լեւանդովսկի, 10, 11մ, 83, Իվան Պերիշիչ, 24, Կորենտին Տոլիսո, 76 - Թեմի Աբրահամ, 44



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։