Անդրեա Պիրլոն՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի թեկնածու

19:48   8 օգոստոսի, 2020

«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել թուրինյան թիմը, հաղորդում է Sky Sport Italia-ն։ Հուլիսի 30-ին Պիրլոն գլխավորել էր «Յուվենտուսի» երիտասարդական թիմը։ Դրանից առաջ 41-ամյա մասնագետը չի ունեցել մարզչական աշխատանքի փորձ։

«Յուվենտուսը» օգոստոսի 8-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իտալացի Մաուրիցիո Սարիին։

«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը՝ տանը հաղթելով 2։1 հաշվով։ Ֆրանսիայում 1։0 հաշվով հաղթել էր «Լիոնը»։

Պիրլոն «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2015-ին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն։

Պիրլոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2017-ին ամերիկյան «Նյու Յորք Սիթիում» հանդես գալուց հետո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։