Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր

19:28   8 օգոստոսի, 2020

Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։ 1/8 եզրափակիչում Արքայական թիմը երկու խաղում էլ 1։2 հաշվով պարտվեց Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

«Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր։ Դառը նստվածք կա, քանի որ «Ռեալը» պարտավոր է հաղթել բոլոր մրցաշարերում։

Հաղթանակները Լա Լիգայում եւ Սուպերգավաթում բացառիկ էին, բայց մենք տխրել ենք, քանի որ ավելին էին ցանկանում Չեմպիոնների լիգայում։

Պետք է հանգստանալ, որպեսզի պատրաստ լինենք հաջորդ մրցաշրջանին։ Շնորհակալ ենք երկրպագուներին անվերապահ աջակցության համար»,- գրել է Ռամոսը Թվիթերում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։