«Յուվենտուսը» հեռացրեց Մաուրիցիո Սարիին

17:06   8 օգոստոսի, 2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իտալացի Մաուրիցիո Սարիին։

«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել մարզիչին «Յուվենտուսի» պատմության մեջ նոր էջ գրելու համար։ Թիմը նրա հետ դարձավ չեմպիոն։ Դա Սարիի անձնական ճանապարհորդության բարձրակետն է, որը թույլ տվեց նրան նվաճել իտալական ֆուտբոլի գագաթը»,- նշվում է ակումբի հայտարարությունը։

Սարիի պաշտոնանկությունը տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական «Լիոնի» արգելքը չհաղթահարելուց հետո։

Սարին «Յուվենտուսը» գլխավորել էր 2019թ․ ամռանը՝ փոխարինելով իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։