«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ», «Յուվենտուս» - «Լիոն»․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

23:49   7 օգոստոսի, 2020

Վերսկսվեց կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մարտից դադարեցված Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը։

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու ֆրանսիական «Լիոնը»։

Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Մանչեսթերում հաշիվը հավասար է՝ 1։1։ 9-րդ րոպեին Արքայական թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի կոպիտ սխալից հետո բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը խլեց գնդակը Վարանից եւ գոլային փոխանցում կատարեց Ստերլինգին։

28-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի գերազանց անցումից եւ փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Թիմերի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։

Թուրինում «Յուվենտուսն» առաջին խաղակեսից հետո «Լիոնի» հետ խաղում է ոչ ոքի՝ 1։1։ 12-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ 43-րդ րոպեին իտալական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից վերականգնեց հավասարությունը։

Ֆրանսիայում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Լիոնը»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։1)

Ռահիմ Ստերլինգ, 9 - Քարիմ Բենզեմա, 28

«Յուվենտուս» - «Լիոն»՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Կրիշտիանու Ռոնալդու, 43, 11մ - Մեմֆիս Դեպայ, 12, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։