Ուգուչուկվու Իվուն «Լոռիից» տեղափոխվեց «Ուրարտու»

23:08   7 օգոստոսի, 2020

20-ամյա նիգերացի կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն միացել է Երեւանի «Ուրարտուին»։ 2018/19 մրցաշրջանն Իվուն անցկացրել է Վանաձորի «Լոռիում», այնուհետև վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Փյունիկ»։ Երևանյան ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման։

Վարձակալական ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Լոռի» և անցկացնելով 7 հանդիպում, դարձել է 2 գոլի հեղինակ։

«Շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այս ակումբում։ Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել թիմակիցներիս եւ մարզչական շտաբի կողմից։ Մի քանի մարզում անցկացնելով՝ հասկացել եմ, որ շատ ուժեղ թիմ եմ տեղափոխվել, որը կարող է առաջադրված խնդիրները կյանքի կոչել։

Նախկինում բազմիցս խաղացել եմ «Ուրարտուի» դեմ ու պետք է ասեմ, որ երբեք էլ հեշտ չի եղել։ Հուսով եմ, որ ներկայիս թիմն ավելի մրցունակ կլինի ու շատ հաջողություններ կգրանցի»,- «Ուրարտուի» մամուլի ծառայությանն ասել է Ուգուչուկվու Իվուն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։