Պրեմյեր լիգա․ Գվարդիոլան չի ընդգրկվել մրցաշրջանի լավագույն մարզիչի թեկնածուների քառյակում

17:11   7 օգոստոսի, 2020

Անգլիական Պրեմյեր լիգան ներկայացրել է ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակի թեկնածուներին՝ չընդգրկելով փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։

Հավակնորդների քառյակում են Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ֆրենկ Լեմպարդը («Չելսի»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի») եւ Կրիս Ուայլդերը («Շեֆիլդ Յունայթեդ»), հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Քվեարկությանը մասնակցում են երկրպագուներն ու ֆուտբոլային փորձագետներ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։