Զիդան. «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը մեզ համար լինելու է եզրափակիչ

16:23   7 օգոստոսի, 2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:

«Մենք պատրաստվել ենք այս խաղին, որը մեզ համար լինելու է եզրափակիչ: Հասկանում ենք, որ մրցակիցն առաջ է հաշվի մեջ, սակայն անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու և քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:

Ամենակարևորը՝ «Ռեալը» լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարել հաղթանակի համար:

Էդեն Ազարը ևս իրեն լավ է զգում և կարող է խաղադաշտ դուրս գալ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Երևանի ժամանակով 23:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։