Գվարդիոլա. Կարոտել ենք հանդիսականներին

15:27   7 օգոստոսի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր գլխավորած թիմն արդեն սովորել է խաղալ առանց հանդիսականների:

«Կարծում եմ, որ թե մարզիչները, թե ֆուտբոլիստները կարոտում են հանդիսականներին, սակայն ունենք այն, ինչ ունենք:

«Մանչեսթեր Սիթին» արդեն սովորել է խաղալ առանց հանդիսականների, սակայն հուսով եմ, որ նրանք հնարավորինս շուտ կկարողանան վերադառնալ ստադիոններ»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Օգոստոսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում հանդիսականների վերադարձը ստադիոն, քանի դեռ չի հաղթահարվել կորոնավիրուսի համավարակը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ մարտ ամսից գրեթե բոլոր մարզական միջոցառումներն անցկացվում են առանց հանդիսականների:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։