Ֆոնսեկա. «Ռոման» ամեն ինչ արեց, սակայն «Սևիլիան» ավելի ուժեղ էր

14:49   7 օգոստոսի, 2020

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սևիլիայից» կրած պարտությունը:

«Ինչպես թիմի բոլոր ֆուտբոլիստները, ես ևս հիասթափված եմ: Ցանկանում էինք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ, սակայն արդեն պետք է սկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանին:

«Ռոման» արեց ամեն ինչ, սակայն պետք է արժանին մատուցել «Սևիլիային», որը, իրոք, ավելի ուժեղ էր»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ռոման» պարտություն կրեց «Սևիլիայից» 0:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։