Հենրիխ Մխիթարյան․ Շատ ուրախ եմ, որ եւս մեկ տարի կխաղամ «Ռոմայում»

21:14   6 օգոստոսի, 2020

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ Լոնդոնի «Արսենալն» ու իտալական ակումբը համաձայնության են հասել իր վարձակալության պայմանագիրը մինչեւ 2021թ․ հունիս երկարաձգելու վերաբերյալ։

«Մենք արդեն պայմանավորվել ենք «Ռոմայի» հետ, որ եւս մեկ տարի կխաղամ այստեղ, մինչեւ 2021թ․ ամառ, ինչի համար շատ ուրախ եմ։ Առաջին օրվանից այստեղ զգացել եմ ինձ, ինչպես տանը՝ ֆուտբոլում, խաղադաշտում, խաղադաշտից դուրս։

Թեեւ երկու վնասվածք ունեցա, կարծում եմ՝ լավ մրցաշրջան անցկացրի։ Հիմա ես լավ մարզավիճակում եմ եւ հույս ունեմ, որ այսպես կշարունակվի»,- ասել է Մխիթարյանի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արսենալին»։ Նա անցած մրցաշրջանից առաջ է տեղափոխվել «Ռոմա», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ օգոստոսի 31-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։