«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Ֆատիի հետ. Հայտնի է նրա հրաժարագինը

17:46   6 օգոստոսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի թիմի պատանի հարձակվող Անսումանե Ֆատիի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:

17-ամյա հարձակվողը նոր պայմանագրով կդառնա «Բարսելոնայի» հիմնական թիմի ֆուտբոլիստ, իսկ նրա հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:

Անսու Ֆատիի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:

Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը հանդիսանում է «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան: Հիմնական թիմի կազմում Ֆատին մասնակցել է 24 հանդիպման, խփել 7 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։