ԱՀԿ. Հանդիսականների վերադարձը ստադիոն կարող է սարսափելի հետևանքներ ունենալ

12:30   6 օգոստոսի, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անթույլատրելի է համարում մարզական միջոցառումների անցկացումը հանդիսականների ներկայությամբ:

«Հանդիսականների վերադարձը ստադիոն կարող է սարսափելի հետևանքներ ունենալ: 40, 50, 60 հազար մարդ ստադիոնից դուրս գալուց հետո օգտվելու է հասարակական տրանսպորտից, այցելելու է բարեր, սրճարաններ՝ մեծացնելով վարակի տարածումը:

ԱՀԿ-ն անթույլատրելի է համարում հանդիսականների վերադարձը ստադիոն, քանի դեռ չի հաղթահարվել համավարակը»,- ԱՀԿ-ի պաշտոնյայի խոսքը փոխանցում է France24-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ մարտ ամսից գրեթե բոլոր մարզական միջոցառումներն անցկացվում են առանց հանդիսականների:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։