«Ինտերը» հայտարարել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման մասին

12:12   6 օգոստոսի, 2020

Միլանի «Ինտերը» հայտարարել է թիմում վարձակալությամբ հանդես եկող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման մասին:

«Ամեն ինչ դեռ պաշտոնական չէ, սակայն մենք համաձայնության ենք եկել Սանչեսի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման հարցում և 3 տարվա պայմանագիր կկնքենք նրա հետ»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Ավարտված մրցաշրջանում իտալական թիմի կազմում անցկացրած 21 խաղերում Սանչեսը դարձել է 4 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։