Մխիթարյան․ Հրաշալի մրցաշրջան էր, լավագույններից մեկն իմ կարիերայում

00:18   6 օգոստոսի, 2020

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ մասնակցել է իսպանական «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպման նախօրեին տեղի ունեցած ասուլիսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Պետք է ուշադիր լինել, քանի որ մեկ խաղում է ամեն վճռվելու։ Եթե վստահ խաղանք, կկարողանանք հաղթել։ Կարեւոր է պահպանել ճիշտ բալանս եւ լինել կենտրոնացած։ Ես դեռ գոլ չեմ խփել Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանում, բայց դա այդքան էլ կարեւոր չէ, եթե թիմը հասնում է հաջողության եւ դուրս գալիս հաջորդ փուլ։

Թիմը պատրաստ է այս խաղին։ Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եւ հետագայում էլ հասնենք եզրափակիչ։ Իմ հաղթանակը թիմի հաղթանակն է։ Հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 դասավորությամբ։ Ես գործում եմ Էդին Ջեկոյին եւ մրցակցի դարպասին ավելի մոտ։ Կձգտեմ ավելի լավ խաղալ եւ առավելագույն օգուտ տալ թիմին։ Ես ցանկանում եմ հասնել մինչեւ եզրափակիչ։

Սա հրաշալի մրցաշրջան էր, լավագույններից մեկն իմ կարիերայում»,- ասել է Մխիթարյանն ասուլիսում։

«Սեւիլիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։55-ին։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում «Ռոման» գրավել է 5-րդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.