Մարտինեսը, Ֆելիշը եւ Կուլիբալին՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախում

20:50   5 օգոստոսի, 2020

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մինչեւ հաջորդ մրցաշրջանի մեկնարկը կփորձի ձեռք բերել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշին եւ իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին, հաղորդում է Sky Sports-ը։

Մանչեսթերյան ակումբը պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել մինչեւ 300 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Սիթին» արդեն ձեռք է բերել «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերան Տորեսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։