«Մանչեսթեր Յունայթեդը» Սանչոյին կվճարի 17,6 միլիոն եվրո

20:14   5 օգոստոսի, 2020

Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու դեպքում Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կստանա տարեկան 17,6 միլիոն եվրո, հաղորդում է գերմանական Sport Bild-ը։ Մանչեսթերյան ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության են հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։ «Բորուսիայում» Ջեյդոն Սանչոն ստանում էր տարեկան 6 միլիոն եվրո։

Եթե Սանչոն մնա «Բորուսիայում» նոր մրցաշրջանից կստանա տարեկան 10 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Բորուսիայի» բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Անգլիական ակումբը պատրաստ է Սանչոյի տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո, «Բորուսիան» պահանջում է 120 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։