«Միլանը» նոր պայմանագիր է առաջարկել Իբրահիմովիչին

16:14   5 օգոստոսի, 2020

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի միլանյան թիմի հետ, տեղեկացնում է Calciomercato-ն:

«Միլանը» նոր՝ 1 տարվա պայմանագիր է առաջարկել 38-ամյա ֆուտբոլիստին: 1 մրցաշրջանի համար շվեդ հարձակվողը կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ:

Իտալական մարզական պարբերականները հաղորդում էին, որ «Միլանը» Իբրահիմովիչի փոխարեն ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին:

Հունվարից «Միլանում» հանդես եկող Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 10 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։