Անտոնիո Կոնտե. Ամեն ինչ կանեմ Եվրոպայի լիգայում հաղթելու համար

13:15   5 օգոստոսի, 2020

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի իր գլխավորած թիմը հաղթող ճանաչվի Եվրոպայի լիգայում:

«Իմ ուժերի ներածի սահմանում կանեմ ամեն ինչ, որպեսզի «Ինտերը» հաղթող ճանաչվի Եվրոպայի լիգայում, մենք պետք է քայլ առաջ կատարենք:

Մեր մրցակիցը շատ հզոր է, և նրա նկատմամբ հաղթանակի հասնելու ու հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է խաղադաշտում ներդնենք մեր ամբողջ ուժերը»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Նշենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ինտեր» - «Խետաֆե» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։