Լեւանդովսկի․ Իմ սիրելի մարզիչը Կլոպն է, երկրորդ տեղում Գվարդիոլան է

23:11   4 օգոստոսի, 2020

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին պատմել է իր սիրելի մարզիչների մասին։

«Իմ սիրելի մարզիչը Յուրգեն Կլոպն է։ Երկրորդ տեղում Խոսեպ Գվարդիոլան է։ Կլոպը կարծես՝ երկու դեմք ունենա։ Նա այնքան բարի է ֆուտբոլիստների հետ, կարծես՝ նրանց հայրը լինի։ Բայց նրա երկրորդ կերպարը մարզչական է։ Նա կարող է քեզ ասել ամեն ինչ, եւ ես նկատի չունեմ լավ բաներ։ Յուրգենը կարողանում է խոսել բացասականի մասին։

Կլոպը շատ ուժեղ է մոտիվացնում ֆուտբոլիստներին։ Նա կատարյալ աշխատանք է կատարում, քանի որ գիտի ճնշում գործադրելու եւ ճնշումը թուլացնելու սահմանը։ Յուրգենը նաեւ լավ մարդ է»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լեւանդովսկին Կլոպի ղեկավարությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», Գվարդիոլայի ղեկավարությամբ՝ «Բավարիայում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։