Իկեր Կասիլյասն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան (ֆոտո)

15:35   4 օգոստոսի, 2020

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերի իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալի» ակումբային ակադեմիայի սան է, որտեղ ընդունվել է 1990 թվականին՝ 9 տարեկան հասակում: Կասիլյասը խաղացել է «Ռեալի» բոլոր տարիքային խմբերում, իսկ հիմնական թիմում հանդես է եկել 1999-2015 թվականներին:

2015 թվականին Կասիլյասը տեղափոխվել է պորտուգալական «Պորտո», որտեղ հանդես էր գալիս մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ:

Իսպանիայի ազգային հավաքականում Կասիլյասը նորամուտը նշել է 2000 թվականին: Հավաքականի կազմում լեգենդար դարպասապահը 1 անգամ դարձել է աշխարհի, 2 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն: Հավաքականից հեռանալու մասին դարպասապահը հայտարարել էր 2016 թվականին:

Ընդհանուր առմամբ՝ Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը մասնակցել է 167 հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։