«Լոռիից» հեռացած Աբրահամ Խաշմանյանը կանցնի նոր աշխատանքի

15:03   4 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացել է Վանաձարի «Լոռիից»:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ 52-ամյա մասնագետն առաջիկա օրերին աշխատանքի կանցնի Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող մեկ այլ ակումբում: Չի բացառվում, որ նա կվերադառնա «Ալաշկերտ» և պաշտոն կզբաղեցնի երևանյան ակումբում:

Աբրահամ Խաշմանյանը հունիսին էր համալրել «Լոռիի» ղեկավար կազմը՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը: Օրեր առաջ «Լոռիից» հեռացել էին նաև թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Արմեն Սանամյանն ու նրա մարզչական շտաբը: Սանամյանն արդեն գլխավորել է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սևանը»:

Խաշմանյանը գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատել է հայկական մի շարք ակումբներում։ Գլխավորել է նաեւ Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փորձառու մասնագետն աշխատեց Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերում:

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։