Եվրագավաթային հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ

00:26   4 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումները կսկսվեն մեր րոպե լռությամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի զոհերի հիշատակին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Պանդեմիայի հետեւանքով մարտին դադարեցված եվրագավաթային մրցաշարերը կվերսկսվեն այս շաբաթ։

Հանդիպումների մասնակից ֆուտբոլիստների խաղաշապիկին կլինի «Շնորհակալություն» գրությունը թիմի ընտրած լեզվով։ Թիմերն այդպես շնորհակալություն կհայտնեն կորոնավիրուսի դեմ պայքար տանող մարդկանց։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 5-6-ին Գերմանիայում։ Օգոստոսի 7-8-ին տեղի կունենան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մնացած հանդիպումները։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին Քյոլնում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ օգոստոսի 23-ին Լիսաբոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։