Անտոնիո Կոնտեն դեմ չէ դարձյալ գլխավորել «Յուվենտուսը»

19:46   3 օգոստոսի, 2020

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեմ չէ դարձյալ գլխավորել «Յուվենտուսը»։ 51-ամյա իտալացի մասնագետը արդեն զրույցներ է ունեցել թուրինյան ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Football Italia-ն։ Հայտնի է, որ «Յուվենտուսում» այնքան էլ գոհ չեն գլխավոր մարզիչ, իտալացի Մաուրիցիո Սարիի աշխատանքից։

Անտոնիո Կոնտեն լարված հարաբերություններ ունի «Ինտերի» ղեկավարության հետ։ Մեծ է հավանականությունը, որ նա կհեռացվի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում «Ինտերը» 1 միավոր հետ մնաց չեմպիոն «Յուվենտուսից» եւ գրավեց երկրորդ տեղը։

Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսը» գլխավորել է 2011-2014-ին՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր։ Այնուհետեւ նա երկու տարի գլխավորել է Իտալիայի հավաքականը, 2016-2018-ին՝ Լոնդոնի «Չելսին», 2019-ից՝ «Ինտերը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։