Բրունու Ֆերնանդեշը՝ Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

19:13   3 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի հուլիսի լավագույն ֆուտբոլիստը Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։ PFA Premier League Fans' Player of the Month-ի քվեարկությանը մասնակցում են երկրպագուները։ Թեկնածուների թվում էին նաեւ Մայքլ Անտոնիոն, Կեւին Դե Բույնեն, Անտոնի Մարտիալը, Ռահիմ Ստերլինգն ու Կրիստիան Պուլիշիչը։

Անցած ամիս Ֆերնանդեշը Անգլիայի առաջնությունում մասնակցել է վեց հանդիպման, խփել երեք գոլ, կատարել չորս գոլային փոխանցում։

Ֆերնանդեշը հունվարից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որը Պրեմյեր լիգայում գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։