Հյոնես. «Բավարիան» այս ամառ այլևս խոշոր ձեռքբերում չի ունենա

11:52   3 օգոստոսի, 2020

Մյունխենի «Բավարիայի» գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ուլի Հյոնեսը խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում գերմանական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին:

«Լերոյ Սանեից հետո «Բավարիան» այս ամառ այլևս խոշոր ձեռքբերում չի ունենա: Կարծում եմ՝ մեր տրամադրության տակ գտնվող կազմը կարող է հաջող մրցաշրջան անցկացնել:

Կորոնավիրուսի համավարակը բարդ ֆինանսական դրության մեջ է դրել բոլոր ակումբներին, և մենք ստիպված ենք խնայողություններ անել»,- Հյոնեսի խոսքը փոխանցում է Bayern and Germany-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի դիմաց «Բավարիան» վճարել է շուրջ 60 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։