09:45 3 օգոստոսի, 2020Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է չշարունակել աշխատանքն իտալական ակումբում, տեղեկացնում է Sky Italia-ն:
Անտոնիո Կոնտեն լարված հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ և չի ցանկանում շարունակել համագործակցությունն «Ինտերի» հետ:
Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը որպես Կոնտեին փոխարինող քննարկում է «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը:
Ավելի վաղ Անտոնիո Կոնտեն քննադատության էր ենթարկել «Ինտերի» ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.