Անտոնիո Կոնտեն քննադատել է «Ինտերի» ղեկավարությանը

20:32   2 օգոստոսի, 2020

Իտալիայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է մրցաշրջանը՝ քննադատելով ակումբի ղեկավարությանը։ «Ինտերը» 1 միավոր է հետ մնացել չեմպիոն «Յուվենտուսից»։

«Շատ ծանր տարի էր անձնական մակարդակում։ Չեմ կարծում, որ մեր խաղացողները տեսել են արժանի գնահատական ակումբի կողմից։ Ոչ մի գնահատականի չի արժանացել նաեւ իմ աշխատանքը։ Մենք շատ քիչ պաշտպանություն ենք ստացել ակումբից։

Պետք է կատարելագործվենք եւ առաջադիմենք բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղադաշտից դուրս։ Մեծ ակումբը պետք է ավելի շատ պաշտպանի իր խաղացողներին։ Այդ ամենը կքննարկենք մրցաշրջանի ավարտից հետո նախագահի հետ։ Նա այժմ Չինաստանում է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Նախորդ անգամ «Ինտերը» Իտալիայի առաջնությունում 82 միավոր վաստակել էր 2009-2010 թվականների մրցաշրջանում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ։

«Ինտերը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում օգոստոսի 5-ին կմրցի իսպանական «Խետաֆեի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.