UFC. Էդմեն Շահբազյանը Լաս Վեգասում Արցախի դրոշով է դուրս եկել օկտագոն

12:08   2 օգոստոսի, 2020

Լաս Վեգասում անցկացվել է խառը մենամարտերի UFC Fight Night 173 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում Էդմեն Շահբազյանը միջին քաշային կարգում մրցել է 36-ամյա ամերիկացի Դերեք Բրանսոնի հետ։ 22-ամյա ամերիկահայ մարտիկը օկտագոն է դուրս եկել Արցախի դրոշով։

11 հաղթանակներից հետո Էդմեն Շահբազյանը պարտություն է կրել։ Երրորդ ռաունդում գրանցվել է տեխնիկական նոկաուտ։ Հայ մարզիկն առաջին պարտությունն է կրում խառը մենամարտերում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.