«Ռոման» ուժեղ էր «Յուվենտուսից», «Ինտերն»՝ «Ատալանտայից» (տեսանյութ)

00:43   2 օգոստոսի, 2020

Իտալիայի առաջնության վերջին տուրում չեմպիոն «Յուվենտուսն» ընդունեց 5-րդ տեղն ապահոված «Ռոմային»։ Հյուրերն առավելության հասան 3։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։ Հանդիպումը չուներ մրցաշարային նշանակություն։

Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Միլանի «Ինտերը», որն ընդունեց «Ատալանտային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ «Ինտերը» վաստակեց 82 միավոր եւ 1 միավոր հետ մնաց «Յուվենտուսից»։ «Ատալանտան» 78 միավորով մնաց երրորդ տեղում։

«Լացիոն» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Նապոլիին» եւ 78 միավորով գրավեց չորրորդ տեղը։ «Լացիոյի» գոլը խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը 36 գոլով նվաճեց Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ «Նապոլին» 7-րդն է՝ 62 միավոր։

6-րդ տեղը գրավեց «Միլանը», որը վերջին տուրում 3։0 հաշվով պարտության մատնեց «Կալյարիին»։ Աչքի ընկավ նաեւ 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։3 (տեսանյութ)

Գոնսալո Իգուաին, 5 - Նիկոլա Կալինիչ, 23, Դիեգո Պերոտի, 44, 11մ, 52

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 0։2 (տեսանյութ)

Դանիլո Դ՝Ամբրոզիո, 1, Էշլի Յանգ, 20

«Նապոլի» - «Լացիո»՝ 3։1 (տեսանյութ)

Ֆաբիան Ռուիս, 9, Լորենցո Ինսինյե, 54, 11մ, Մատեո Պոլիտանո, 90+3 - Չիրո Իմոբիլե, 22

«Միլան» - «Կալյարի»՝ 3։0 (տեսանյութ)

Ռագնար Կլավան, 10, ինքնագոլ, Զլատան Իբրահիմովիչ, 55, Սամուել Կաստիլյեխո, 57



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։