Ֆաբրեգաս. «Արսենալում» խաղալու տարիներին չէի պատկերացնի, որ այսքան կսիրեմ «Չելսին»

16:15   31 հուլիսի, 2020

Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր նախկին ակումբների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

«Միշտ կարծել եմ, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում: Երբ պետք է վերադառնայի Պրեմյեր լիգա, վստահ էի, որ կրկին կխաղամ «Արսենալում», սակայն ստացվեց այնպես, որ հայտնվեցի «Չելսիում»: 

Իմ սիրտը պատկանում է թե «Չելսիին», թե «Արսենալին»: Այդ երկու ակումբները շատ թանկ են ինձ համար: Այնուամենայնիվ, «Արսենալում» խաղալու տարիներին չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան սիրել «Չելսին»»,- Ֆաբրեգասի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Սեսկ Ֆաբրեգասը «Արսենալում» հանդես է եկել 2003-2011, իսկ «Չելսիում»՝ 2019-2019 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։