«Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին

15:16   31 հուլիսի, 2020

Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիլիանը կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:

Sky Sports-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին: Բրազիլացի ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել առաջարկին:

Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի հետ նա աշխատել է «Չելսիում»։

Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։