Ռումենիգե. Տիագո Ալկանտարան կհեռանա «Բավարիայից»

13:09   31 հուլիսի, 2020

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից:

«Մենք բանակցություններ էինք վարում Ալկանտարայի հետ նրա հետ նոր պայմանագիր կնքելու նպատակով: Ամեն ինչ լավ էր, սակայն եկավ մի պահ, երբ Տիագոն ասեց, որ ցանկանում է նոր բան փորձել կարիերայում:

Եթե Տիագոն համաձայնության գա որևէ ակումբի հետ, որը պատրաստ կլինի վճարել պայմանագրում նշված հրաժարագինը, ապա «Բավարիան» պատրաստ է վաճառել նրան»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Տիագո Ալկանտարայի տեղափոխությամբ հետաքրքրված է «Լիվերպուլը», որը պատրաստ է նրա դիմաց վճարել 18 միլիոն ֆունտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիագո Ալկանտարան արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին:

Արդեն ավարտված մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։